Նկարագրություն
«Քարե Չարենց» ժամանակավոր ցուցադրությունը ներկայացնում է Եղիշե Չարենցի կերպարը հայ կերպարվեստում ոչ միայն իբրև աշխատանք, այլև՝ նյութականացված հիշողություն։ Ցուցադրությունում ներառված են տուն-թանգարանի հավաքածուում պահվող տարբեր ժամանակների ստեղծագործություններ՝ գծանկարից մինչև քանդակ, որտեղ բանաստեղծի կերպարը աստիճանաբար ամրանում է, խտանում և դառնում խորհրդանշական ներկայություն։